Հիշում եմ, բայց չեմ պահանջում


17:02 , 24 ապրիլ, 2017
Related imageԵս՝ որպես ցեղասպանության ընթացքում տոհմակիցներիցս շատերին կորցրած հայ, աշխարհից ոչինչ չեմ պահանջում: Հարգանքը չեն պահանջում: Ընդամենը հարգանք պահանջելը ուրիշ ոչինչ է, քան լոկ խնդրանք, իսկ հարգանքը ոչ թե խնդրում են, այլ պարտադրում: Չեմ պահանջում, որ ցեղասպանությունը ճանաչեք, չեմ պահանջում, որ ցեղասպանության վրով ԱՄՆ կամ Լեհաստանի նախագահը սրտաճմլիկ ելույթ ունենա, այլ համաքաղաքացիներիս պահանջում եմ անցյալի փեշից դուրս գալ և նայել ապագային: Սփյուռքին պահանջում եմ մինիծիծեռնակաբերդ վիճակները թարգել և Հայաստանի մեջ Արարատի ֆոնին նկարվելու և Գառնիում ուտել-խմելու գաղափարից բացի՝ սեփական պետության գաղափարը տեսնել: Հավատացեք, ուրիշների դռները ընկելու փոխարեն, եթե պետություն կառուցենք, ապա էդ ուրիշների վրա մի հատ թարս նայելն էլ հերիք կլնի, որ մեր պահանջները բավարարեն: