Ստամբուլում մեկնարկել է 2011թ.-ի ապրիլի 24-ին սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի հիշատակի արարողությունը


16:42 , 24 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 Ստամբուլի Շիշլի շրջանում գտնվող հայկական գերեզմանատանը մեկնարկել է 2011թ. ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի հիշատակի արարողությունը:
 Նշենք, որ այսօր Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երթ կանցկացվի նաև Թաքսիմի Բեյօղլու պողոտայում, որը կմեկնարկի Թուրքիայի ժամանակով ժամը 19:15-ին:
 Նախատեսվում է նաև, որ հիշատակի երեկոները կշարունակվեն նաև Ստամբուլում գործող մի շարք հայկական հիմնադրամների, միությունների ու կազմակերպությունների կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: