Մենք միայն պահանջում ենք, իսկ թե ումից ինչ ենք պահանջում՝ չգիտենք. «Արաբո» ջոկատի հրամանատար


15:52 , 24 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելու էր եկել նաև «Արաբո» ջոկատը: Ջոկատի հրամանատար ազատամարտիկ Ջիվան Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ճանաչման համար տարվող պայքարը բավարար չէ գործընթացն ավարտին հասցնելու համար: 

«Եթե համարժեք պայքար տանեինք, գոնե կիսահամարժեք, հիմա հասել էինք միջազգային ճանաչման: Բայց մենք միայն պահանջում ենք, իսկ թե ումից ենք պահանջում, ինչ ենք պահանջում՝ չգիտենք»,-ասաց նա:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ