Հայտնի են 2017թ. #AuroraPrize-ի հավակնորդները. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ


14:22 , 24 ապրիլ, 2017

«Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ներկայացրին #AuroraPrize մրցանակի հինգ հավակնորդին. վերջիններիս ընտրել է միջազգային հանձնաժողովը:

Մրցանակի հավակնորդների թվում են Սոմալիից մարդու իրավունքների պաշտպաններ մայր և դուստր Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին՝ Աֆղանստանից, որը զբաղվում է աղջիկ երեխաների կրթության իրավունքի պաշտպանությամբ, մասնագիտությամբ բժիշկ Մուհամեդ Դարվիշը, ով Սիրիայում օգնություն է տրամադրում պատերազմից տուժածներին, Դենիս Մուկվեգեն. վերջինս աջակցում է պատերազմի ժամանակ բռնաբարության ենթարկված կանանց։

Հնգյակում ներառվել է նաև Թոմ Քաթինան, ով տարիներ շարունակ միակ վիրաբույժն է Սոմալիի Նուբա լեռներում: Նա տարեկան ավելի քան 1000 վիրահատություն է իրականացնում:

Մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի մայիսի 28-ին Երևանում: