Հայ տղայի ցնցող ելույթը Իսպանիայի «Ձայնը» նախագծում (Տեսանյութ)


06:53 , 24 ապրիլ, 2017

Երեկ իսպանական «Ձայնը» նախագծում կայացավ «Մենամարտ» փուլը, որի ընթացքում Դևիդ Բիսբալի թիմակիցները մրցում էին հաջորդ փուլ անցնելու համար։

Մասնակիցների թվում էր 12-ամյա Հայկ Արսենյանը, ով կույր լսումների ժամանակ ժյուրիին հիացրել էր Talking to The Moon հայտնի հիթի իր կատարմամբ։

«Մենամարտի» ժամանակ հայ պատանին մրցում էր իր թիմակիցներ՝ Մարկ Բետրյուի և Սոֆիայի հետ։

Դևիդ Բիսբալը նախապատվությունը տվեց Հայկին։

Ներկայացնում ենք Հայկի՝ «Մենամարտ» փուլի ելույթը։