Ադրբեջանում դադարեցվել է ТНТ հեռուստաալիքի հեռարձակումը. պատճառը Հայոց ցեղասպանության մասին տեսանյութերի ցուցադրումն է


12:54 , 23 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի որոշ կաբելային հեռուստատեսության օպերատորներ դադարել են վերահեռարձակել ռուսական ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքները: Այդ մասին հայտնում է haqqin.az կայքը:

Մասնավորապես, ալիքները դադարել են հասանելի լինել Բաքվի կաբելային ամենատարածված օպերատորներից մեկի՝ KATV 1-ի բաժանորդներին: Ընկերությունում հայտնել են, որ ալիքներն անջատվել են այն պատճառով, որ դրանք Հայոց ցեղասպանության մասին տեսանյութեր են ցուցադրում:

Շարունակությունն՝   այստեղ