Իրանը չեղարկել է թեկնածուների բանավեճերը ուղիղ եթերով հեռարձակելու արգելքի մասին որոշումը


00:46 , 23 ապրիլ, 2017

 Իրանի իշխանությունները չեղարկել են ուղիղ եթերում նախագահի թեկնածուների բանավեճերի հեռարձակումը արգելելու մասին որոշումը՝ տեղեկացնում է Press TV-ն: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՆԳՆ ներկայացուցիչ Սալման Սամանին ընտրությունների ժամանակ քարոզչական գործունեությունը վերահսկող հանձնաժողովի հետ հանդիպումից հետո:

 Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Սամանին հայտարարել էր, որ բանավեճերը եթեր կհեռարձակվեն ձայնագրված տարբերակով, ինչին հաջորդեց քննադատությունների ալիքը՝ թեկնածուների, պաշտոնյաների և սովորական քաղաքացիների կողմից: