«Երկիր Ծիրանի»-ն կմիանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին


19:15 , 22 ապրիլ, 2017

 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ապրիլի 22-ին իր քարոզարշավը սկսել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական մթերքների շուկայից: Կուսակցության ներկայացուցիչները շրջել են նաև Մալաթիայի հագուստի տոնավաճառում, հարակից փողոցներում ու շուկաներում:
 Ինչպես  տեղեկացրին «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական կուսակցությունից, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը եւ ավագանու անդամների թեկնածուները զրույցների միջոցով հաղորդակցվել է բազմաթիվ առեւտրականների ու անցորդների հետ, որոնք հիմնականում կիսվում էին իրենց հոգսերով ու բողոքներով եւ հետաքրքրվում կուսակցության քաղաքական ծրագրով ու նախընտրական դրույթներով:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ապրիլի 23-ին, ժամը 19:00-ից Ազատության հրապարակում կմիանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու ոգեկոչմանը նվիրված ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: