Տեղյակ չեմ եղել, որ ՀՀԿ-ի համար է. «ԵԼՔ»-ի թեկնածուն պարզաբանում է


18:18 , 22 ապրիլ, 2017
Hraparak.am-ը գրում է.
 Համացանցում է հայտնվել «ԵԼՔ» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Նելլի Ղարդյան լուսանկարը, որտեղից պարզ է դառնում, որ նա վերջերս նկարահանվել է ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի քարոզչական տեսահոլովակում։ Տեսահոլովակում Նելլին պարում է, ցատկոտում, երգում, իսկ տեսահոլովակի ամենասկզբում էլ սելֆի է անում, վերջում էլ հանրապետականի երիտթևի ներկայացուցիչների հետ պարում են՝ վարչապետի ընկերակցությամբ: Նելլի Ղարդյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չի եղել, որ ՀՀԿ-ի նախընտրական տեսահոլովակում է նկարահանվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։