Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա հարձակումից հայ խաղաղապահները չեն տուժել


17:48 , 22 ապրիլ, 2017

 Աֆղանական Մազարի Շարիֆ քաղաքի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում», - գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։