Թուրքիայում մեքենայից պոկված անիվը մտել է դեղատուն


18:15 , 22 ապրիլ, 2017

Թուրքիայի Ադանա նահանգում ավտոմեքենայից պոկված անիվը թռել ու մտել է դեղատուն։ Տեղի ունեցածի հետևանքով 2 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է UPI պարբերականը։

Միջադեպը հայտնվել է տեսահսկման խցիկների տեսագրություններում։ Կադրերում երևում է, թե ինչպես է մեքենայի հետևի անիվը պոկվում ու մի քանի տասյակ մետր շարժվելով՝ բաց դռնից մտնում դեղատուն, որտեղ այդ պահին գործարար հանդիպում է անցկացվել։

«Մենք ցնցված էինք։ Դա առաջին նման դեպքն է իմ 35 տարվա կարիերայի ընթացքում»,- հայտարարել է հաստատության տերը։