Հին ռոյալթիների deadline-ը կհետաձգվի 3 տարով


16:07 , 22 ապրիլ, 2017

Մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության համար օրենքին համապատասխան ընկերությունները պետական գանձարան են վճարում ռոյալթիներ:

Պետությունը փորձում է առավելագույնս հարմարվել տնտեսվարողներին և երբեմն կատարվելիք վճարումների վերջնաժամկետները վերանայվում են:
Ռոյալթիները ճկուն ժամանակացույցով վճարելու համար կկատարվեն եռամսյակային պարբերականությամբ: Հաստատուն ժամանակացույցի դեպքում վճարման ժամկետ կսահմանվի 24 ամիսը։

Ինչ վերաբերում է 2012-2016 ընկած ժամանակահատվածին, ապա այս դեպքում լրացուցիչ ռոյալթիների վճարման ժամանակահատվածը կհետաձգվի՝ կազմելով 1-3 տարի։