Այնքան հիասթափված եմ, որ ԱՄՆ-ն ինչպես հարկն է չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ամերիկացի կոնգրեսականը կոչ է հղել


14:44 , 22 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախաշեմին դիմել է Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պաշտոնապես ճանաչելու կոչով:

Դեմոկրատ կոնգրեսականը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի բարձրաստիճան անդամ է, իր պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունում նշել է, որ ԱՄՆ կառավարությունն այլևս չի կարող իրեն թույլ տալ հապաղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ