«Ժողովուրդ». Մեծ շուքով արված ակցիան կարճ կյանք ունեցավ. «Պոբեդա» ընկերության նպատակը բացահայտված է


09:35 , 22 ապրիլ, 2017

«Դեռ 2016թ. տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան` 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն դա տեւեց շատ կարճ. որոշ ժամանակ անց ընկերությունը թանկացրեց ավիատոմսերը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի երկրորդ քաղաքից ՌԴ մայրաքաղաք ամենաէժան ավիատոմսերն առաջարկում են 30 հազար դրամից սկսած: Իսկ Երեւանից դեպի Մոսկվա թռիչքներն իրականացվում են ամենաէժանը 35 հազար դրամով: Ընդ որում, ամռան ամիսներին, երբ սովորաբար ավիատոմսերի գները նվազում են, դեպի Մոսվկա մեկնելու համար 40 հազարից էժանը չի ճարվում: Այսինքն` մեծ շուքով արված ակցիան կարճ կյանք ունեցավ, եւ շոուբիսնեզի տրամաբանությամբ շոուն առաջ մղվեց` բիզնես շահերը սպասարկելու իրական ձգտումով»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։