Թրամփը կանխատեսում է Մարին Լը Պենի հաղթանակը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում. աղբյուր


04:52 , 22 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Փարիզի վերջին ահաբեկչությունը նպաստում է Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Մարին Լը Պենի դիրքերի ամրապնդմանը, փոխանցում է CNN-ը:


«Լը Պենն ամենաուժեղ դիրքորոշումն ունի երկրի սահմանների պաշտպանության վերաբերյալ և անկասկած լավ շանսեր կունենա գալիք ընտրություններում»։


Թրամփն ավելացրել է, որ ինքը պարզապես մյուսների նման կանխատեսումներ է անում հաղթողի վերաբերյալ։ «Բոլորն էլ անում են կանխատեսումներ: Ես ձեզնից ոչնչով չեմ տարբերվում»,- ասել է Թրամփը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ