Ամերիկյան ագրեսիայից ազատվելու միակ ուղին դոլարի կախվածությունից հրաժարվելն է


03:48 , 22 ապրիլ, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Ամերիկյան ագրեսիան կանգնեցնելու միակ ճանապարհը դոլարի կախվածությունից կատարյալ ազատումն է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը՝ «ТАСС»-ին տված հարցազրույցում:

«Բացի ռազմական մահակից՝ այլ մեթոդներ ԱՄՆ-ն չունի ամբողջ աշխարհում բոլորին դոլար կիրառել հարկադրելու համար: Այդ պատճառով նրանք հիբրիդային պատերազմ են տանում ամբողջ աշխարհում, որպեսզի այլ երկրներ նետի իր պարտքերի բեռը, բոլորին պահի դոլարում և թուլացնի այն տարածքները, որոնք չի կառավարում»,- ասել է ՌԴ նախագահի խորհրդականը:

Տնտեսագետը նշել է, որ ԱՄՆ ռազմական հզորության վերջը տալու համար Ռուսաստանն ու Չինաստանը պետք է ամբողջապես ազատվեն դոլարային կախվածությունից: