Ձերբակալվել է Դորտմունդում ֆուտբոլի ակումբի ավտոբուսի վրա հարձակման կասկածյալը


22:38 , 21 ապրիլ, 2017

 Դատարանը ձերբակալելու որոշում է կայացրել «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի վրա հարձակման մեջ կասկածվող 28-ամյա Սերգեյ Վ.-ին, հայտնել է Գերմանիայի դաշնային դատախազության մամլո ծառայությունը:

 Ավելի վաղ գերատեսչությունում հայտնել են տղամարդու ձերբակալության մասին, որն ունի երկքաղաքացիություն` գերմանական և ռուսական: Spiegel-Online-ի տվյալներով` կասկածյալի ընտանիքը Գերմանիա է ժամանել Ուրալից:

 Դատախազության հաղորդագրությամբ` հայտնի է դարձել, որ կասկածյալը ավելի վաղ ձեռք է բերել «Բորուսիայի» 15 հազար բաժնետոմս, ինչի համար ապրիլի 3-ին վարկ է վերցրել: Խաղացողների վնասվածքների կամ մահվան պատճառով այդ բաժնետոմսերի կուրսի տատանման դեպքում կասկածյալը արժեթղթերի վաճառքից կստանար մեծ շահույթ: Բացի այդ` Սերգեյը վարձել է սենյակ հյուրանոցում, որի պատուհանից երևում է այն ճանապարհը, որտեղ տեղի են ունեցել պայթյունները: