Միջին աշխատավարձը ՀՀ-ում. սլաքի ուղղությունը դեպի վեր


22:00 , 21 ապրիլ, 2017

ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ Հայաստանում աշխատողների գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 183.64 հազար դրամ: Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2017թ-ի հունվար-մարտ ամիսներին մասնավոր և պետական հատվածներում աշխատողների միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է ավելի քան 60 հազար դրամ:

Image may contain: text

Այսպես, եթե հաշվետու ամիսներին պետական համակարգում միջին աշխատավարձը սահմանվել է 155.12 հազար դրամ, ապա մասնավոր հատվածում ցուցանիշը կազմել է 219.61 հազար դրամ: 2017թ-ի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.1% աճ՝ կազմելով 183 հազար դրամ: Ըստ ձևավորված ավանդույթի՝ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: