Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ է Հայաստանում այս մասնագիտությամբ բաժին բացվում: «Մենք հիմա մասնագետների կարիք ունենք: Բացի այդ` երբ ուսումնասիրում ենք մարտական գործողությունները, ինչպես նաև ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ բավականին մեծ նշանակություն ունեն անօդաչու սարքերը` թե՛ հետախուզության, թե՛ կործանիչ ազդեցությամբ»,- ասաց Սարաֆյանը:
Ըստ նրա` բուհն ունի մասնագետներ, ովքեր էլ կդասավանդեն, բացի այդ` նկատել են, որ մասնագիտության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: «Կարծում եմ` մեծ կլինի հետաքրքրությունը, մանավանդ` ներկայիս սերնդին հետաքրքրում է կառավարումը հեռակառավարման վահանակների միջոցով: Կուզենք հասնել նրան, որ սկսենք նաև արտահանել անօդաչուները, քանի որ ներուժ ունենք»,- ասաց Սարաֆյանը:
Ըստ նրա` 2012-ից սկսած` առաջին աղջիկ կուրսանտներն են համալսարան ընդունվել, և այսօրվա դրությամբ 7-8 աղջիկ ունեն` կապի և հակաօդային պաշտպանության մասնագիտությամբ սովորող: