Օլանդը Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը


17:12 , 21 ապրիլ, 2017

 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը:
 Միջոցառումը, որը կազմակերպել է Ֆրանսիայի հայկական (CCAF), տեղի է ունենալու ապրիլի 24-ին Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ: Ֆրանսուա Օլանդը միջոցառման շրջանակներում հանդես կգա ելույթով: