Ազգայնականներից հույսը կտրած Էրդողանը սկսել է սիրաշահել քրդերին. քուրդ սյունակագիր


17:06 , 21 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 Ակադեմիկոս, սյունակագիր Ամբերին Յըլմազը, անդրադառնալով Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ու դրա արդյունքներին, թուրքական diken.com.tr կայքի իր սյունակում նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հանրաքվեից հետո մեծ հույսեր կկապի քուրդ ազգաբնակչության հետ:
 Ըստ նրա` քրդերն անորոշության մեջ են, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը թուլացած, ցրված վիճակում է, կուսակցության համանախագահները` բանտում: Բացի այդ, այս հանրաքվեում քրդերի տված ձայների հարցում որոշակի դեր խաղաց նաև Իրաքյան Քուրդիստանի` էրդողանամետ դիրքորոշումը:

«Շըրնաքի, Հաքքարիի պես նահանգներում, որոնք սահմանակից են Իրաքին, երկու կողմերում գտնվող քրդերի միջև ազգակցական, աշիրեթական կապեր կան, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունեցած լինել», - նշել է Յըլմազը:
 Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը դեմ են քվեարկել ոչ միայն ընդդիմադիրները, այլև իշխող կուսակցությանն աջակցողների 10 տոկոսը, ինչպես նաև ազգայնականների 73 տոկոսը: Չնայած «Ազգային շարժում» աջակողմյան ազգայնական կուսակցության ղեկավարությունը լայն աջակցություն է ցույց տվել Էրդողանին, ազգայնական ընտրողների մեծ մասը չի ցանկացել գնալ այդ քայլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։