Թրամփի վարչակազմի գործողությունները անհանգստություն են առաջացնում. Լուկաշենկո


16:12 , 21 ապրիլ, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները անհանգստություն են առաջացնում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում:

«Սիրիայում վերջին իրադարձությունները, Կորեական թերակղզում լարվածության աճն անհագստություն են առաջացնում, կհաղթահարի արդյոք Վաշինգտոնը իր կամքն աշխարհին թելադրելու գայթակղությունը»,-ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ աշխարհաքաղաքական խաղացողների գործողություններում այս անգամ կհաղթի բանականությունը: