Ե՞րբ է Աշոտյանը նվեր անելու Սյունիքի մանկավարժներին


10:37 , 23 մարտ, 2013

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նվեր է արել երեխաներին՝ երկարաձգելով կրթարանների արձակուրդները, կցանկանայի նա նվեր աներ նաև Սյունիքի մանկավարժներին և ուղղեր առարկայական մի սխալ, որը շարունակվում է արդեն վեց տարի... Խոսքը վերաբերում է մանկավարժների դրույքաչափերին, ՀՀ մյուս մարզերում և Երևանում այն կազմում է 96.000 դրամ, Սյունիքում` 82.000, ե՞րբ է ուղղվելու, ինչո՞ւ է այդպես: