Թուրքիայում շարունակվում են հանրաքվեի արդյունքների հետ կապված բողոքի ցույցերը


14:14 , 21 ապրիլ, 2017

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի կողմից սահմանադրական հանրաքվեում անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման ընդունումից հետո երկրի տարբեր քաղաքներում սկսված ցույցերը չեն դադարում: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber-ը, նոր ցույցեր են տեղի ունեցել Ստամբուլում, Ադանայում, Մերսինում:

Ցուցարարները պահանջել են չեղարկել հանրահավաքի արդյունքները: Նրանք հանդես են եկել «Ո՛չ, մենք ենք հաղթել», «Չենք ճանաչում այս անօրինական ընտրության արդյունքները», «Ամենուր ոչ, ամենուր դիմադրություն» կոչերով:

Մերսինում ցուցարարները դժգոհություն են հայտնել sendika.org-ի խմբագիր Ալի Էրգին Դեմիրհանի ձերբակալման առնչությամբ` նշելով, որ այդ կերպ չեն կարող լռեցնել իրենց: