Արթուր Աբրահամը կմենամարտի վաղը (VIDEO)


17:15 , 30 մարտ, 2012

1 օր է մնացել Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի ու 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկու մենամարտին: Արթուր Աբրահամն ասել է, որ մարտի նախապատրաստական փուլն ընթացել է ըստ ծրագրածի, եւ ներկայում ինքը լավ մարզավիճակում է:
Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի "Sparkassen-Arena" մարզահամալիրում: Մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում..