Կայացավ Վիգեն Հովսեփյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը


14:00 , 21 ապրիլ, 2017

Երեկ կայացավ Վիգեն Հովսեփյանի «Echoes» անվանմամբ առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը, որի նախապատրաստական աշխատանքները մոտ երկու տարի են տևել: BlogNews.am-ը ներկա էր շնորհանդեսին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները: 

«Այս ձայնասկավառակում ընդգրկված են հայ հին ժողովրդական երգեր են։ Աշխատել եմ ընտրել այնպիսի երգեր, որոնք դեռ չեն կատարվել: Այդպես փորձել եմ նոր մոտեցում տալ մեր մշակույթին, որոնք ներկայացված են նորովի և իմ գործիքավորմամբ: Գործիքավորման մեջ օգտագործել ենք դուդուկ, հարվածային գործիքներ, կիթառն է գերակշռում, քանի որ ես կիթառով եմ գործիքավորում իմ երգերը, դաշնամուր»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Վիգենը: 

Ձայնասկավառակի շապիկին Վիգենն է, լուսանկարն էլ շատ պատահական են ընտրել. «Ֆոտոսեսիան Էրեբունի սարում արեցինք, քանի որ այն մեր շատ հին մշակութային կենտրոններից մեկն է: Այդտեղից էլ ընտրեցինք՝ որն է ավելի համապատասխանում շապիկին»: 

IMG_4835
IMG_4841

Վիգենը նշում է, որ այս ձայնասկավառակը կոմերցիոն բնույթ չի կրում։ Այս ձայնասկավառակը հովանավորել է Ռաֆի Մենեշյանը. «Առանց նրա օգնության այս ձայնասկավառակը, բնականաբար, չէր լինի: Այս ձայնասկավառակի բուն նպատակն էր արտերկրում համերգներ ունենալը և մեր մշակույթը տարածելը։ Դա ինձ համար իմ կյանքի նպատակներից մեկն է, որ հայկականը գերակշռի հայկականը»: 

Վիգենը նաև խոստովանում է, որ իր կինն է եղել առաջիններից, ով լսել է ձայնասկավառակի երգերը։ Նա ամենաշատը հավանում է «Գուլո» երգը, որը, ի դեպ, մինչև շնորհանդեսն արդեն ներկայացրել է հանդիսատեսի դատին տեսահոլովակի տեսքով, որտեղ մասնակցում էր Նազենի Հովհաննիսյանը: 

Երեկոյի ընթացքում Վիգենը կատարեց ձայնասկավառակից չորս երգ՝ արժանանալով բարձր ծափողջյունների: 

IMG_4876

IMG_4898

Երեկոյին ներկա էին Վիգենի հարազատները, կոլեգաները, մտերիմները՝ Սոֆի Մխեյանը, Էրիկ Կարապետյանը, Նարինե Սուլթանյանը, Միշոն, Էրիկ Կարապետյանը և այլոք: Ի դեպ, ինչպես Էրիկն ասաց, Վիգենի իսպանական երգերի մեծ սիրահար է. «Ես ուրախ եմ, որ նա հայտնվեց հայկական երգարվեստում: Սոֆիի և նրա դուետը իրոք հրաշալի էր, իհարկե, ապագայում նաև սպասում եմ իսպանական ոճում ձայնասկավառակին։ Այս ձայնասկավառակն այնքան հաճելի է լսել, քանի որ ոճային կտրուկ տարբերություն կա: Շատ մարդիկ, ովքեր հասցրին ճանաչել Վիգենին, չէին էլ պատկերացնում, որ նա ազգագրական երգեր կարող է կատարել: Ես լսել եմ նրա կենդանի կատարումը և հիացած եմ մնացել»:

IMG_4922

Հանդիսանալով Վիգեն Հովսեփյանի պրոդյուսերը՝ Սոֆի Մխեյանը նշում է, որ բոլոր երգերին արդեն ծանոթացել է. «Ձայնասկավառակից կառանձնացնեմ «Անի» երգը. լսելուց հետո հուզվել եմ: Այս ձայնասկավառակում հայկական ոգին է պահպանված, և կուզեմ, որ լայն տարածում ունենա և հաջողություն բերի Վիգենին»: 

IMG_4927
IMG_4929
IMG_4930
IMG_4932
IMG_4935
IMG_4939
IMG_4953
IMG_4954
IMG_4959
IMG_4963
IMG_4976
IMG_4985
IMG_4992
IMG_4995
IMG_4996
IMG_4998
IMG_5010
IMG_5020
IMG_5025
IMG_5027
IMG_5034
IMG_5040
IMG_5043
IMG_5045
IMG_5047
IMG_4873
IMG_4874

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի