«Հրապարակ». ՀՀԿ-ՀՅԴ անժամկետ հուշագիրը գործում Է և գործում Է շատ ակտիվ


08:45 , 21 ապրիլ, 2017

«Իշխանությունում ոմանք կարծում են, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան պետք Է լինի իր ձայներին ադեկվատ. 1 պորտֆել՝ գործադիրում, 1՝ ԱԺ-ում՝ փոխնախագահի պորտֆելը, և մի քանի մարզպետ։ «Պորտֆել տվողն իրենք չեն, որ մեզ բավարարեն կամ չբավարարեն. այդ հարցերը լուծում են բոլորովին այլ մարդիկ, բոլորովին այլ ձևաչափով։ Սպասեք՝ կհամոզվեք, որ ՀՀԿ-ՀՅԴ անժամկետ հուշագիրը գործում Է և գործում Է շատ ակտիվ»,– ասաց մեր ՀՅԴ-ական զրուցակիցը։ Ի դեպ, հարցականի տակ Է նաև ՀՀԿ-ԲՀԿ-ի «կոալիցիան»՝ առանձին վերցրած սպորտի և երիտասարդության նախարարի՝ Հրաչյա Ռոստոմյանի մասով։ Մեր տեղեկություններով՝ ոչ կառավարությունում են սիրահոժար Ռոստոմյանի հարցում, ոչ Էլ Ծառուկյանն Է առանձնապես ոգևորված։ «Բացի ծախսից, ուրիշ ինչ հարց ենք դրանով լուծում»,– նեղ միջավայրում ասել Է նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։