Ֆրանսուա Օլանդը ցավակցել է Փարիզի ոստիկանությանը՝ հաստատելով, որ հարձակումն ահաբեկչական բնույթ է կրել


03:21 , 21 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցավակցել է Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ՝ հաստատելով, որ այն ահաբեկչական բնույթ է ունեցել։ Ֆրանսիական դատախազությունն իր հերթին սկսել է հակաահաբեկչական հետաքննություն, հայտնում է Ռոյթերզ գործակալությունը։


Հիշեցնենք, որ ապրիլի 20-ի երեկոյան հանցագործը կրակ էր բացել ոստիկանների ուղղությամբ Ելիսեյան դաշտերում։ Զոհվել է մեկ, վիրավորվել երկու ոստիկան:


Հարձակվողի  մեքենան կանգնել էր ոստիկանական մեքենայի մոտ ժամը 21։ 00-ի սահմաններում։ Տղամարդը դուրս էր եկել մեքենայից ու կրակ բացել Կալաշնիկով ինքնաձիգից։


Ոստիկանին սպանելուց հետո հարձակվողը փորձել էր փախուստի դիմել՝ կրակելով մյուս ոստիկանների վրա ու վիրավորելով նրանցից երկուսին։ Հարձակվողը սպանվել էր պատասխան կրակով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ