ՄԻԵԴ-ը չի կարող չեղարկել Թուրքիայի հանրաքվեի արդյունքները. Յագլանդ


21:08 , 20 ապրիլ, 2017

 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, համաձայնելով Թուրքիայի արդարադատության նախարարի հայտարարությանը, նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չի կարող չեղարկել Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

 Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: «Ոչ մի միջազգային կազմակերպություն իրավասու չէ չեղարկելու որևէ երկրում իրականացված հանրաքվեի արդյունքները»,- նշել է Յագլանդը: