Տնտեսական եռամսյա ակտիվության «շարժիչները»


22:30 , 20 ապրիլ, 2017

Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված ցուցանիշները, ապա կտեսնենք, որ 2017-ի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,6 տոկոսով:

Ցուցանիշի ձևավորման վրա իր ազդեցությունն է թողել էլեկտրաէներգիայի արտադրության 9,3 տոկոսանոց աճը:

Image may contain: one or more people and text

Առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծառայությունների ծավալն առանց առևտրի աճել է 10 տոկոսով, իսկ առևտրի շրջանառությունն ավելացել է 11,3 տոկոսով: