9-ամյա Աննա Գրիգորյանի հաղթական ելույթը «Հոլանդիայի Ձայնը» նախագծում. նա եզրափակչում է (Video)


19:30 , 20 ապրիլ, 2017

Asekose.am-ը գրում է.
 Հոլանդիայի «Մանկական ձայնը» նախագծի շրջանակներում 9-ամյա Աննա Գրիգորյանը փայլել է  իր ելույթով և անցել եզրափակիչ փուլ:

Հիշեցնենք, որ կույր լսումների փուլում հայազգի Աննան իր ելույթով հիացրել էր մարզիչներին ու հանդիսատեսին` ստիպելով նրանց հոտնկայս ծափահարել իրեն: Աղջիկը կատարել էր James Brown-ի  «It’s A Man’s Man’s Man’s World» հայտնի երգը: