Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. Վրաստանի վարչապետ


17:30 , 20 ապրիլ, 2017

 Վրաստանի վարչապետ Գերոգի Կվիրիկաշվիլին կարծում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բայց ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության աջակցությամբ:
 «Մեր տեսությունը դա հակամարտությունների խաղաղ կարգավորումն է՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, ինքնիշխանությաան և տարածքային ամբողջականությունը հարգելու միջոցով և ռազմավարական գործընկերների աջակցությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի»,-ասել է վարչապետը Հարավային Կովկասի անվտանգությն հարցերով Թբիլիսիում կայացած ֆորումին:

 Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2008թ. ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը, որոնք ներառված են եղել Վրաստանի կազմում: