Տնտեսական աջակցության շրջանակներում պետությունը արտոնություններ է տրամադրում ոչ միայն ներդրում կատարող փոքր կազմակերպությունների, այլ նաև շուկայում հաստատված ընկերություններին:
Գործադիր մարմնի կողմից աջակցություն է ստացել գինի արտադրող ընկերությունը: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ-ի վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:
Սպասվում է, որ ընկերությունն էլ իր հերթին ձեռք կբերի խմիչքների արտադրության և շշալցման հոսքագծեր, որով էլ ավելի կբարձրացնի արտադրության որակը և կավելացնի արտադրանքի ծավալները։ Ընդանուր ներդրումներ չափը կազմելու է 3,1 մլրդ դրամ: Արդյունքում կստեղծվի նաև 23 աշխատատեղ: