Fox News-ը հեռացրել է աշխատանքից Պուտինին վիրավորող հաղորդավարին


14:31 , 20 ապրիլ, 2017

1487330078Araratnews.am-ը գրում է.

Հայտնի հաղորդավար Բիլլ Օ՚Ռեյլին, ով մեծ ճանաչում ձեռք բերեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորական արտահայտությունների համար, հեռացվել է Fox News հեռուստաալիքից:

Պատճառը լրագրողի մասնակցությամբ սեքս սկանդալն է. մի քանի կին նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ:

Սկանդալը կոծկելու համար հեռուստաընկերությունը տուժած կանանց 13 միլիոն դոլար փոխհատուցում է վճարել:

Փետրվարի սկզբին լրագրողը ՌԴ ղեկավարին «մարդասպան» էր անվանել: