Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը պետք է լուծվի մինչև 2019թ. ավարտը. Սերժ Սարգսյան


11:55 , 20 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած  «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շրջայց կատարեց և հանդես եկավ բացման խոսքով:

Նրա նշեց, որ տարիների փորձը ցույց է տալիս՝ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր է լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում, ուստի  անհրաժեշտ են համալիր մոտեցումներ և լուծումներ, այդպիսին են նաև հայրենասիրական դաստիարակության խնդիրը: «Պաշտպանության նախարարի առաջարկած «ազգ-բանակ» գաղափարը ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը հասարակության մեջ»,-ասաց նախագահը:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ շարունակելու է հայրենիքի պարտքը կատարելիս զոհված և հաշմանդամության ստացած ծառայողների և նրանց ընտանիքներին հատուկ հոգնածություն ցուցաբերել: «Ես արդեն հանձնարարել եմ նախարարին գործոն քայլեր ձեռնարկել զոհված զինծառայողների և առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներն բնակարաններով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի մինչև 2019 թվականի ավարտը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ