Իրանցի գործարարների հետաքրքրությունը ՀՀ-ում


09:26 , 20 ապրիլ, 2017

Картинки по запросу իրան հհՕրերս Հայաստան էին ժամանել ջերմոցաշինությամբ և տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող իրանական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարներ: Վերջիններս հետաքրքրված են հայկական գյուղատնտեսությամբ:

Ավելի կոնկրետ՝ իրանցի գործարարները ցանկություն են հայտնել Հայաստանում հիմնել լոլիկի վերամշակման գործարան` արտադրանքը Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանելու նպատակով:

Իրանցի գործարարները նախատեսում են պայմանագիր կնքել հայ ֆերմերների հետ լոլիկի արտադրության կազմակերպման համար և Հայաստանում հիմնել տոմատի մածուկի արտադրություն: