Սիրիան իր ինքնաթիռները տեղակայել է ռուսական բազայի մոտ. ԶԼՄ-ներ


06:53 , 20 ապրիլ, 2017

Image result for syrian air forcesՍիրիական իշխանություններն իրենց ինքնաթիռները տեղակայել են Լաթաքիայում ռուսական Խմեյմիմ ռազմաբազայի մոտ՝ ԱՄՆ-ի հրթիռային հարվածներից դրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի երկու անանուն պաշտոնյայի։

Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ այդ կերպ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «պաշտպանություն է փնտրում Կրեմլից»։

Դամասկոսում կարծում են, որ ռուսական բազային մոտ լինելը կստիպի Պենտագոնին զերծ մնալ հետագա հարվածներից։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ-ը հրթիռային հարված էր հասցրել Հոմսում կառավարական օդուժի ավիաբազային, որտեղից, Սպիտակ տան համոզմամբ՝ քիմիական հարձակում էր կատարվել Իդլիբ նահանգում։