Tert.am-ը գրում է․
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Բիլ О՛Ռեյլին ազատվել է աշխատանքից սեռական ոտնձգություններ կատարելու հետ կապված մեղադրանքների հետևանքով, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
О՛Ռեյլիի դեմ շատ անգամ են մեղադրանքներ առաջադրվել սեռական ոտնձգությունների համար, ինչի հետևանքով Fox News-ի շուրջ հիսուն հովանավոր հրաժարվել է գովազդ տրամադրել «О՛Ռեյլիի գործոն» հաղորդմանը։
Հաղորդավարն ինքը, ով տարիներ շարունակ աշխատում է հեղինակավոր հեռուստաալիքում, հերքում է բոլոր մեղադրանքները, մասնավորապես այն, թե իր հետ աշխատող հինգ կանանց 13 մլն դոլար կաշառք է բաժանել լռության դիմաց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ