Ստամբուլում ձերբակալվել են բողոքի ակցիայի 19 կազմակերպիչներ


23:17 , 20 ապրիլ, 2017

Anti-government demonstrators shout slogans during a protest in the Besiktas district (REUTERS/H. Aldemir)Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 19 մարդու՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ բողոքի փողոցային ակցիաների կազմակերպման համար։ Այս մասին հայտնում է Yeni Safak-ը։

Նշվում է, որ ձերբակալվածները սոցցանցերի օգնությամբ ծրագրել էին կազմակերպել փողոցային ակցիաներ։ Ոստիկանությունը ձերբակալվածների գործողությունները կարող է որակել որպես «բնակչության շրջանում ատելության ու թշնամության բռնկում»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը հրաժարվել է ընդդիմության պահանջով չեղարկել հանրաքվեի արդյունքները։