Ալբանիայում չեն կարողացել նոր նախագահ ընտրել թեկնածուների բացակայության պատճառով


02:50 , 20 ապրիլ, 2017

Image resultԱլբանիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը ավարտվել է` կապված նախագահի թեկնածուների բացակայության հետ, հայտարարել է ալբանական խորհրդարանի խոսնակ Իլիր Մետան: Այդ մասին հայտնում է Ալբանական հեռագրային գործակալությունը:

Նշվում է, որ Մետան դիմել է պատգամավորներին հերթական նիստ հրավիրելու կոչով, որպեսզի որոշեն ընտրությունների երկրորդ շրջանի օրը: