Պայթյուն Աթենքի կենտրոնում


21:18 , 20 ապրիլ, 2017

 Աթենքի կենտրոնում գտնվող Eurobank-ի մասնաշենքում ռումբ է պայթել՝ տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում կատարելով Աթենքի նորությունների գործակալությանը:
 Տեղեկացվում է, որ անհայտ անձը զանգահարել է zougla.gr նորությունների կայքի խմբագրություն և հայտնել, որ Eurobank-ի մասնաշենքում պայթյուն է լինելու 35 րոպե անց:
 Ոստիկանությունը շրջափակել է տարածքը: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ պայթյունը նյութական վնաս է հասցրել բանկի մասնաշենքին և մոտակա շենքերին: