Վիկտորյա Բեքհեմը ստացել է Բրիտանական կայսրության շքանշան


23:35 , 19 ապրիլ, 2017

 Վիկտորիա Բեքհեմը նորաձևության արդյունաբերությունում ներդրման համար Բրիտանական կայսրության շքանշան է ստացել արքայազն Ուիլյամի ձեռքից: Արարողությանը նա ներկայացել է ծնողների և ամուսնու` Դևիդ Բեքհեմի հետ, որն այդ տիտղոսը ստացել է դեռևս 2003 թվականին: Այդ մասին հայտնում է vogue.ua-ն:

 «Եթե դու աշխատում ես հանուն քո երազանքի իրականացման, ապա ամեն ինչ անպայման կստացվի: Ես շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ այստեղ, Բուքինգհեմյան պալատում, և հպարտ եմ նրանով, որ ես բրիտանուհի եմ»,- ասել է նա: