Թուրքիայի ԿԸՀ-ն մերժել է հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ընդդիմության բողոքարկումը


21:16 , 19 ապրիլ, 2017

 Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ընդդիմության բողոքարկումը, այդ թվում հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պահանջը քվեարկության արդյունքների լիակատար չեղարկման մասին, չորեքշաբթի հայտնել է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով ԿԸՀ-ի որոշմանը:
 Հաղորդվում է, որ բողոքարկման բավարարման օգտին քվեարկել է ԿԸՀ-ի 1 անդամ, 10-ը դեմ են եղել: