ՌԴ-ում ոչնչացրել են ահաբեկչություններ նախապատրաստած ծնունդով Կենտրոնանակ Ասիայից տղամարդկանց


21:54 , 19 ապրիլ, 2017

 Ռուսաստանի Վլադիմիր մարզում Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցները ոչնչացրել են երկու հավանական գրոհայինների, որոնք կապեր են ունեցել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ, հաղորդում է RIA Novosti-ն:

 Ձերբակալության ժամանակ կասկածյալները դիմադրություն են ցույց տվել հատուկ ծառայությունների աշխատակիցներին, ինչի հետևանքով սպանվել են: Գերատեսչության տվյալներով՝ ծնունդով Միջին Ասիայից 1991 և 1987 թվականներին ծնված տղամարդիկ կապեր են ունեցել միջազգային ահաբեկիչների հետ: Նրանք հետաքրքրված են եղել պայթուցիկ սարքերի պատրաստման տեխնոլոգիայով և պատրաստակամ էին ահաբեկչական գործողություններ կատարել Ռուսաստանի տարածքում:
 Հատուկ գործողության վայրում հայտնաբերվել են ռումբի համար կոմպոնենտներ, AK-74 ավտոմատ, ատրճանակ: Ուժայինների շրջանում տուժածներ չկան: