Զախարովան չի բացառել Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը


16:00 , 19 ապրիլ, 2017

Մոտակա ժամանակներս հնարավոր են շփումներ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի մակարդակով: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է՝ հենց որ տեղեկատվություն լինի, այն կտարածվի: