Հունաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր


14:38 , 19 ապրիլ, 2017

1492524131Araratnews.am-ը գրում է.

Հունաստանի հյուսիսարևելյան հատվածում ռազմական ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող. կա նաև մեկ վիրավոր: Այս մասին Ria.ru-ի հաղորդմամբ՝ հայտնել է երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Սարանտապորու շրջանում: Զոհերի մարմինները հայտնաբերվել են որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում: Վիրավոր կին զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: