Ջորջ Բուշ-ավագը հոսպիտալացվել է


12:45 , 19 ապրիլ, 2017

Ջորջ Բուշ-ավագը հոսպիտալացվել էBarometer.am-ը գրում է.

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղարին։

"Նախկին նախագահ Ջորջ Բուշը հոսպիտալացվել է, բայց իրեն նորմալ է զգում",-ասվում է հաղորդագրությունում։

"Նախկին նախագահը Հյուսթոնի հիվանդանոց է տեղափոխվել ուրբաթ օրը՝ կապված անընդհատ հազի հետ, որը թույլ չէր տալիս նրան նորմալ շնչել: Հայտնաբերվել է թոքաբորբի թեթև տեսակ, բուժումը տվել է դրական արդյունք",- ասված է մամուլի խոսնակի հայտարարության մեջ:

Ջորջ Բուշ-ավագն ԱՄՆ նախագահ է եղել 1989-93 թթ։