Մոսուլի հին թաղամասը դժվար է տրվում իրաքյան կանոնավոր բանակին


11:51 , 19 ապրիլ, 2017

Похожее изображениеՄոսուլի հին թաղամասը դժվար է տրվում իրաքյան կանոնավոր բանակին:

Այս հատվածում կատաղի մարտեր են գնում Իսլամական պետության և իրաքյան զինուժի միջև:

Այս պահին բախումներ են ընթանում Ան-Նուրի մզկիթի մոտակայքում, որտեղ երկու կողմից 100-ավոր զոհեր կան:

Ան-Նուրի մզկիթը, այն վայրն է, որտեղից 2014 թ. հուլիսի 5-ին ԻՊ-ի խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարեց Իսլամական խալիֆայության ստեղծման մասին:

Այս մզկիթը իսլամականների համար կարևոր խորհրդանշական իմաստ և արժեք ունի. այն կառուցվել է Նուր ադ-Դին Զինքիի հրամանով: Բացի այդ՝ Սալահ ադ-Դինը ժամանակին այստեղից հայտարարեց խաչակիրների դեմ համախմբված պայքարի մասին: