Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել


10:25 , 19 ապրիլ, 2017

Այս գիշեր Ադրբեջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնին:


Բիլյասուվարի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի օջախը գտնվել է 24 կմ խորության վրա: