«Հայկական ժամանակ». Իշխանությունները հստակեցրել են, թե ով է լինելու Գեղարքունիքի մարզպետը


09:15 , 19 ապրիլ, 2017
«Մեր տեղեկություններով, իշխանություններն արդեն հստակեցրել են, որ Գեղարքունիքում մարզպետ են նշանակելու Կարեն Բոթոյանին՝ Շինանյութի Սերգեյի փեսային, որը նախորդ գումարման խորհրդարանում նախ հանդես էր գալիս որպես ՕԵԿ-ի պատգամավոր:
 
2014 թվականին, սակայն, երբ ՕԵԿ-ը հերթական անգամ լքեց իշխող կոալիցիան՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, մեծամասնական ընտրակարգով ԱԺ անցած Բոթոյանը լքեց սույն կուսակցությունը:  Ապրիլի 2-ի ընտրություններում Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզում առաջադրվել էր ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով և թեկնածուների մեջ ամենաշատ՝ 14.932 հազար ձայն էր ստացել:
 
Այժմ, որպես փոխհատուցում, նա իշխանություններից ստանում է մարզպետի պաշտոնը: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը երեկ մեզ հետ զրույցում չհաստատեց այս լուրը: Ըստ նրա, կուսակցությունում դեռ նման քննարկումներ չեն եղել: «Իսկ մնացածը բանահյուսության ժանրից է»,- հավելեց Թադևոսյանը: Իսկ Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մեր տեղեկություններով, մանդատ է ստանալու և վերադառնալու է ԱԺ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։